Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը առանց թիկնապահի շրջում է Դամասկոսի փողոցներով. (տեսանյութ)


Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը առանց թիկնապահի շրջում է Դամասկոսի փողոցներով. (տեսանյութ)
Հունիս 9 23:38 2017

Երեկ՝ հունիսի 8-ին Սիրիայի նախագահականի facebook-յան պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ նախագահ Բաշար Ալ-Ասադը քայլում է Դամասկոսի փողոցներում միայնակ՝ առանց թիկնապահների: Պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Ասադը այդտեղ այցելում է «Պատրաստված է Սիրիայում» փառատոնին: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է նա գնումներ կատարում փառատոնին մասնակցող տաղավարներից և շփվում քաղաքացիների հետ: