«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով այն «Երևանի քաղաքապետարանի գրավման առաջին օր»:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 9-ին, Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում նորընտիր ավագանին գումարել է առաջին նիստը: Նիստին ներկա է եղել ավագանու 60 անդամ: «Երկիր Ծիրանին» նիստին չի մասնակցել: Նրանք «այլընտարանքային » նիստ են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց:










