Կորոնավիրուսի բուժման ընթացքում Հայաստանի Առողջապահության նախարարությունը հիմնարար դեր է հատկացրել Հիդրոքսիքլորոկվին (Պլակվենիլ) դեղամիջոցին, որը հանդիսանում էր ԱՀԿ կողմից բազմաթիվ անգամ հիշատակվող Solidarity կոչվող կորոնավիրուսի բուժման կլինիկական հետազոտություն, փորձարկում, սակայն հիվանդներին և հիվանդների հարազատներին պատշաճ կերպով չի բացատրվել, որ․
Պլակվենիլ դեղամիջոցը չի հանդիսանում կորոնավիրուսի բուժման գործընթացին ցուցված և ապացուցված արդյունավետությամբ դեղամիջոց
Պլակվենիլ դեղամիջոցի կիրառումը հանդիսանում է կլինիկական հետազոտություն, որի արդյունքները դեռևս հայտնի չեն, իսկ բուժման մեջ դրա արդյունավետությունը գնահատված չէ
Չի լրացվել դեղերի կլինիկական հետազոտություննրի համար նախատեսված հիվանդի կամ հիվանդի հարազատի կողմից պարտադիր լրացվող փաստաթղթային փաթեթը
Խախտվել են հիվանդների բուժօգնություն ստանալու իրավունքները։
Այս մասին ասվում է «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի կողմից նկարահանված Իշխանության ձախողված «պայքարը» փաստագրական ֆիլմում։
Նաև նշվում է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը բուժել է հիվանդներին ԱՀԿ-ի կողմից արդեն խորհուրդ չտրվող դեղամիջոցով, միևնույն ժամանակ, չի օգտագործել խորհուրդ տրվող դեղամիջոց, որը նվազեցնում է կորոնավիրուսից մահացությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․