Այս համերգը ես դեռ երկար կհիշեմ. Թիմաթին՝ Երեւանում կայացած համերգի մասին (տեսանյութ)


Այս համերգը ես դեռ երկար կհիշեմ. Թիմաթին՝ Երեւանում կայացած համերգի մասին (տեսանյութ)
Հունիս 9 10:15 2017

Դե ինչ, Երեւան, հասցրե՞լ ես ուշքի գալ երեկվա երկժամանոց մեգադրայվից: Երեկ երեկոյան Երեւանում կայացավ Թիմաթիի համերգը: Ձայնի որակը, բեմում արտիստի որակը. ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր:

Համերգից հետո Թիմաթին Instagram-ում տեսանյութ է հրապարակել:

«Ինձ համար մարդկանց տված վերադառնալու խոստումը միշտ ցանկացած հոնորարից ավելի կլինի: Այդ պատճառով 15 տարվա բեմական գործունեության ընթացքում համերգներ չեն չեղարկվել: ԵՐԵՎԱՆ... Այս համերգը ես դեռ երկար կհիշեմ: Հրավիրելով ձեզ՝ ես ակնկալում էի, որ շատերը կգան, բայց չէի սպասում այսքան տեսնել: Շնորհակալ եմ: Նման համերգներից հետո հասկանում ես, որ այսքան տարիների աշխատանքն իզուր չէ: Կարծում եմ՝ նման հրապարակն ու նման հանդիսատեսը ցանկացած արտիստի երազանքն են: Շնորհակալություն»,- գրել է ռեփերը: