Շվեդիայում «Քովիդ-19»-ով պատվաստված բնակիչներից մոտ 6000-ը վարակվել է կորոնավիրուսով


Շվեդիայում «Քովիդ-19»-ով պատվաստված բնակիչներից մոտ 6000-ը վարակվել է կորոնավիրուսով
Մայիս 4 19:38 2021

Շվեդիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին ստացած 2 մլն բնակչից ավելի քան 5900-ը (0,3 %) վարակվել է ներարկումից երեք շաբաթ անց:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով երկրի առողջապահության հարցերով վարչության հրապարակած տվյալները, վարակվածներից 20-ը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, 187 մարդ մահացել է:

Պատվաստանյութի ամբողջական չափաբաժին ստացած 700 000 բնակչից 1624-ը (0,2%) վարակվել է, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում նրանցից 6-ը, ևս 67 մարդ մահացել է:

Տվյալները ցույց են տալիս նաև, որ պատվաստվածների շրջանում ավելի քիչ է վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու վտանգի և մահվան ելքով դեպքերի հավանականությունը:

Շվեդիայում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 988 հազար մարդ, մահացել է ավելի քան 14 հազարը: