Երկու ոտքից վիրավորված սպային Միքայելը միայնակ շուրջ 3 կիլոմետր ոտքով է տեղափոխում ու փրկում նրան. Միքայելի պարգևը հետմահու ծնողներին հանձնում են Եռաբլուրում


Երկու ոտքից վիրավորված սպային Միքայելը միայնակ շուրջ 3 կիլոմետր ոտքով է տեղափոխում ու փրկում նրան. Միքայելի պարգևը հետմահու ծնողներին հանձնում են Եռաբլուրում
Մայիս 4 10:06 2021

Մկրտչյան Միքայել Ռուբենի, ծնվել է 2002 թ.  մարտի 20-ին, Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո, 2020 թվականին զինվորական ծառայության է մեկնել, ծառայել է Ջաբրայիլի զորամասում, որպես հետախույզ, իսկ պատերազմի ընթացքում տեղափոխվել է Հադրութ: Երբ պատերազմը սկսվեց Միքայելը մի քանի ամսվա ծառայող էր, բայց հասցրեց առանց վարանելու կռվել մինչև վերջին վայրկյանը՝ պատերզամում գործելով բազմաթիվ հերոսություններ ու փրկելով բազմաթիվ կյանքեր:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ ցուցաբերած արիության ու խիզախության համար Միքայելը հետմահու պարգևատրվում է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևը հանձնում են Եռաբլուրում՝ Միքայելի ծնողներին:

Միքայելի հայրը՝ Ռուբենը, ով նույնպես Արցախյան 2-րդ պատերզամի մասնակից է, ArmLife.am-ի հետ զրույցում նշում է, թե ինչ են պատմել իրեն ծառայողները՝ պատերազմի օրերին որդու գործած սխրանքների մասին. «Չհասած Հադրութ՝ Նորաշեն գյուղի մոտակայքում, մարտերի ժամանակ, սպաներից մեկն ասել է՝ բոլորդ նահանջեք, ես կպահեմ դիրքը,  էդ ժամանակ այդ սպան՝ Տիգրանը վիրավորվում ա: Երեխեքը նահանջում են, հետո էդ սպան նկատում է, որ իր մեջքի հետևից մեկն անընդհատ կրակում է: Ասում է, որ ետ նայեցի՝ տեսա Միքոն է, ասացի՝ Միքո ջան, ինձ չխփես: Միքայելը պատասխանեց. «Տիկո ջան, եկել եմ քեզ տանեմ, քեզ չեմ խփի, մի վախեցի, դու սպասի, ես գնամ Վլադի հետևից, ասացին՝ Վլադը նույնպես վիրավոր ա»:  Միքոն գնաց ու դատարկ հետ եկավ, ասացի՝ Միքո ջան, բա ինչի չես բերել Վլադին, ասաց. «Տիկ ջան, Վլադս անմահացավ»»,- պատմում է Միքայելի հայրը ու շարունակում, որ երբ որդին պատրաստվում էր միայնակ տեղափոխել մի ոտքից վիրավոր սպային, նա մյուս ոտքից էլ է վիրավորվում. «Էդ ձև ասում ա՝ Միքոն գցեց ինձ իր ուսին ու մոտ 2 կիլոմետր ոտքով տարավ: Երբ հոգնել ա, սպան ասել ա՝ Միքո ջան, ինձ թող՝ գնա, Միքայելը  պատասխանել ա. «Չէ, չեմ թողնի ու երկու ոտքից վիրավոր սպային դրել ա գետնին, հետո օձիքից բռնելով նրան հասցրել ա մինչև շտապօգնության մեքենան՝ քայլելով մոտ երեք կիլոմետր: Ու դրանից հետո սպան Միքայելին էլ չի տեսել»:

 
 

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Երկու ոտքից վիրավորված սպային Միքայելը միայնակ շուրջ 3 կիլոմետր ոտքով է տեղափոխում ու փրկում նրան. Միքայելի պարգևը հետմահու ծնողներին հանձնում են Եռաբլուրում

18-ամյա զինվորը պատերազմի օրերին բազմաթիվ կյանքեր է փրկել, ծառայակիցներն ասել են, որ Հադրութում Միքայելը կրակ բացելով թիկունքում ապահովել է զինվորների նահանջը: Միքայելի մայրն էլ պատմում է, որ որդին Ջաբրայիլիում շրջափակման մեջ է հայտնվել, 3 օր կապ չեն կարողացել հաստատել, հետո զանգել է մորաքրոջ տղային ու ասել է. «Հրաչո ջան, կարող է էլ չփրկվենք: Ամեն կողմից խփում են, խրամատում նստած ենք, աղոթք ենք անում, եթե Աստված կա՝ մեզ կպահի»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Երկու ոտքից վիրավորված սպային Միքայելը միայնակ շուրջ 3 կիլոմետր ոտքով է տեղափոխում ու փրկում նրան. Միքայելի պարգևը հետմահու ծնողներին հանձնում են Եռաբլուրում

Հոկտեմբերի 5-ի լուսադեմին որդին կարողանում է կապ հաստատել ընտանիքի հետ. ««Մամ ջան, ամեն ինչ նորմալ ա, քեզ կզանգեմ…», բայց զգում  եմ, որ իրա շունչը կտրվում ա, կրակոցների ձայները լսում եմ, ասում եմ՝ բալես, վազում եք, ասում ա. «Չէ, մամ, պալիգոններում ենք, չվախենաս»: Մի քանի օր իրար հետևից Միքայելը զանգում էր, հոկտեմբերի 7-ին երբ զանգեց՝ տրամադրությունը լավ էր, որովհետև լսել էր՝ զինադադար պետք է լիներ: Իսկ երբ հոկտեմբերի 8-ին զանգեց, ձայնը ընենց տխուր էր, ասացի՝ բալես, ինչ ա եղել, կարող ա վիրավոր ես, չես ասում, ասում ա. «Չէ, մամ ջան, պրոստը մի տեսակ անհավես եմ», ասացի՝ երևի հոգնել եք, ասաց. «Հա, շաաաատ», ասացի՝ շատ ես նիհարել, ասաց. «Շորերս մաշվել ա», ես էլ չէի հասկանում, ասացի՝ բալես, երկու շաբաթ չկա, որ ֆորմեն ուղարկել եմ, ո՞նց ա մաշվել, հետո հասկացա, որ փորի վրա անընդհատ սողացել են, հագուստը մաշվել է: Վերջում ասաց. «Մերս, որ չզանգեմ՝ չանհանգստանաս, մի հինգ օր…», մեկ էլ 3 անգամ ասաց. «Մերս, քեզ շատ-շատ եմ սիրում», ասացի՝ բալես ընեց ես խոսում, ոնց որ ինձ հրաժեշտ տաս»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Երկու ոտքից վիրավորված սպային Միքայելը միայնակ շուրջ 3 կիլոմետր ոտքով է տեղափոխում ու փրկում նրան. Միքայելի պարգևը հետմահու ծնողներին հանձնում են Եռաբլուրում

Մայրն այդ օրվանից որդու ձայնն էլ չի լսել, փնտրել են ամենուր՝ Հայաստանում, Արցախում, ձեռքին «խաչով» իրենց զինվորի մասին տեղեկություն ունենալու համար հայտարարություններ տարածել, եղել հիվանդանոցներում, դիահերձարաններում, ԴՆԹ անալիզ հանձնել՝ Միքայելից որևէ լուր չկար ու չկար: 2021 թվականի հունվարի սկզբին լուրը եկավ՝ առկա է միայն այն թևը, որի վրա դրոշմված է խաչը: ԴՆԹ-ի անլաիզը համընկավ, Միքայելի մարմնի մասունքը հուղարկավորեցին Եռաբլուրում, բայց մոր մոտ բազմաթիվ կասկածներ կան, որոնք մինչ օրս չեն փարատվել, իսկ գուցե որդին ողջ է, ախր, միայն թևն է հայտնաբերվել, մոր ներքին ձայնն էլ այլ բան է ասում, պատմում է, որ անգամ երազում ծեր մարդու ձայնով իրեն ասել են. «Հերիք է լացես, տանջվես, ինքը ողջերի մեջ է…»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Երկու ոտքից վիրավորված սպային Միքայելը միայնակ շուրջ 3 կիլոմետր ոտքով է տեղափոխում ու փրկում նրան. Միքայելի պարգևը հետմահու ծնողներին հանձնում են Եռաբլուրում

Միքայելը սիրած աղջիկ ուներ, սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց նրան ասել էր.«Երկնքում պայծառ էն աստղը տեսնում ես՝ էդ ես եմ, եթե չլինեմ՝ կնայեք էդ աստղին»: Հիմա մայրը ուզում է էդ աստղը տեսնել, բայց չի գտնում, ասում է. «Միքայելիս անհետանալու պես աստղը նույնպես անհետացավ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Երկու ոտքից վիրավորված սպային Միքայելը միայնակ շուրջ 3 կիլոմետր ոտքով է տեղափոխում ու փրկում նրան. Միքայելի պարգևը հետմահու ծնողներին հանձնում են Եռաբլուրում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Երկու ոտքից վիրավորված սպային Միքայելը միայնակ շուրջ 3 կիլոմետր ոտքով է տեղափոխում ու փրկում նրան. Միքայելի պարգևը հետմահու ծնողներին հանձնում են Եռաբլուրում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Երկու ոտքից վիրավորված սպային Միքայելը միայնակ շուրջ 3 կիլոմետր ոտքով է տեղափոխում ու փրկում նրան. Միքայելի պարգևը հետմահու ծնողներին հանձնում են Եռաբլուրում

ArmLife.am



loading...