Արցախում հարցաքննվել է 28 պատգամավոր եւ Արցախի նախագահը


Արցախում հարցաքննվել է 28 պատգամավոր եւ Արցախի նախագահը
Մայիս 3 20:48 2021

ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, մասնավորապես հարցաքննություններ, զննություններ, փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու համար հարցումներ։  Որպես վկա հարցաքննվել է  ԱՀ Ազգային ժողովի քսանութ պատգամավոր, իսկ 01․05․2021թ․՝  նաև ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։

Վերոհիշյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն։