Կորոնավիրուսով վարակման 145 և մահվան 10 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 145 և մահվան 10 նոր դեպք
Մայիս 3 11:14 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217008 դեպք, որոնցից 200472-ը՝ առողջացած, 4149-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11361 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 993612 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 2585 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 717 առողջացած և 10 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1026 է»: