Ապրիլի 19-ից սկսվել են ռուսական Sputnik V դեղամիջոցով պատվաստումները Երեւանի պոլիկլինիկաներում եւ երկրի բոլոր մարզերում:
Sputnik V պատվաստանյութը կիրառվում է հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
- Բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան անձինք
- Քրոնիկ հիվանդներ՝ 18-54 տարեկան անձինք
- Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 18-54 տարեկան անձինք
Իսկ AstraZeneca պատվաստանյութը կիրառվում է հետեւյալ ռիսկի խմբերի շրջանում.
- 65 տարեկան եւ բարձր տարիքի անձանց
- Բուժաշխատողներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
- Քրոնիկ հիվանդներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
- Սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ եւ աշխատակիցներ՝ 55 տարեկան եւ բարձր տարիքի անձինք
Sputnik V-ով պատվաստման մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում: