Նիկոլը Սյունիքը թողեց թուրքի դեմ միայնակ, կոչ եմ անում մեր քույրերին եւ եղբայրներին մենակ չթողնել: Այս մասին այսօր` ապրիլի 21-ին, Կառավարական առնձնատան մոտ ի աջակցություն սյունեցիների ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:
Նշենք, որ այս պահին մեծ թվով ոստիկաններ են հսկում ակցիան, ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան»:
«Այսօր սյունեցին ցույց տվեց, որ նա չի ներելու, որ նա ունի արժանապատվություն, սյունեցին ցույց տվեց, որ պայքարելու է եւ հասնի հաղթանակի: Ալեւս անհնար է լինելու դավաճանի համար մեկ քայլ անելը: Հայ ժողովուրդը դրան չի ներել եւ չի ներելու: Այսօր Սյունիքում տեղի ունեցածը եւս մեկ անգամ փաստեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվող հանրային աջակցությունը միֆ է, ֆեյք է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` նշելով, որ կառավարական առանձնատան երկու մուտքերն էլ փակ են:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց. «Նիկոլ գնացել ես Սյունիք, որ ինչ անես, գնացել ես Սյունիք, որ ինչա ասես, դու ինչ կարում անես, դու քեզ հարց տվե՞լ ես: Դու գնացել ես ԼեռնաՀայաստան, որ քո գոյությամբ նրանց նյարդերը խառնես: Էդ քո թիկնապահներով, շքախմբով, մնացված ծախսերով, էդ քո գոյությունդ իմաստ ունի, հաշվե՞լ ես: Էկոնոմիկայի նախարարիդ ասա, թող հաշվի ծախսերդ:Նիկոլ այլեւս քո մայրամուտը վրա է հասել, դու վաստակել ես մի ողջ ժողովրդի անեծքը: Դու եւ քո իշխանական խմբակն է մեր երկրի թիվ մեկ սպառնալիքը»: