Ուկրաինացի կատարող Իվան Դորնը, ով հունիսի 3-ին համերգով ելույթ է ունեցել Երևանում, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հանպատրաստից կատարում՝ նվիրված Հայաստանին և հայ ժողովրդին։
«Բոլոր հայերին՝ Իվանից» հոլովակում Դորնը ռեփի ձևաչափում հայտնում է, որ ինքը վերջապես ժամանել է Երևան, թվարկում է հայտնի հայերի ազգանունները, ինչպես նաև նշում, որ շատ երկրներում կան «դեմքեր Երևանից»։










