ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծում պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ


ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծում պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ
Ապրիլ 17 18:22 2021

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 16-ին և 17-ին պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

 

Ինչպես  տեղեկացնում են  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել:

 

 

ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: