Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ


Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
Ապրիլ 17 17:58 2021

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ 
Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ։ 
Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն»: