ՌԴ Առաջին ալիքը ռուսներին սովորեցրել է հայկական լավաշ ընտրել (տեսանյութ)


ՌԴ Առաջին ալիքը ռուսներին սովորեցրել է հայկական լավաշ ընտրել (տեսանյութ)
Հունիս 6 14:59 2017

Ռուսաստանի Առաջին ալիքը «Վերահսկիչ գնում» ծրագրի շրջանակներում խոսել է լավաշի սննդային արժեքի մասին և պարզել է, թե ռուս արտադրողներից ով է այն ամենալավը թխում:

«Ալյուր, ջուր և աղ: Հայկական լավաշի բաղադրությունը պարզ է, իսկ ահա պատմությունը՝ ակնառու: Այս անթթխմոր հացը 2014թ. նունիսկ ընդգրկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում»,- պատմել է ծրագրի հաղորդավար Անտոն Պրիվոլնովը:

Ինչպես լավ լավաշը տարբերել ցածր որակից՝ Առաջին ալիքի եթերում բացատրել են ծագումով հայ ռուսաստանցի ռեստորանատերեր:

Հաղորդման շրջանակներում նաև Ռուսաստանի հացի տարբեր արտադրամասերում թխված լավաշի 3 նմուշի լաբորատոր փորձաքննություն է անցկացվել: