Ինչպես է այժմ Հալեպի տառապանքների խորհրդանիշ դարձած տղան


Ինչպես է այժմ Հալեպի տառապանքների խորհրդանիշ դարձած տղան
Հունիս 6 11:26 2017

Տևական ժամանակ անց միջազգային հանրությունը տեղեկություն ունի Հալեպի տառապանքների խորհրդանիշ դարձած տղայի՝ Օմրան Դեքնիշի մասին։ Նա 5 տարեկան էր, երբ նրան լուսանկարեցին 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցած հարձակումից հետո՝ արնաշաղախ։ Նա սրտեր կեղեքեց՝ դառնալով Հալեպի տառապանքների խորհրդանիշը։

Al Mayadeen հեռուստաալիքը հարցազրույց է ունեցել տղայի և նրա ընտանիքի հետ։

Օմրանի ընտանիքը երբեք չի լքել քաղաքը և հավատարիմ է մնացել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Հայրը պատմել է, որ Օմրանի 10-ամյա եղբայրը՝ Ալին, սպանվել է նույն ավահարձակումից, որի հետևանքով վիրավորվել էր Օմրանը։

«Հարյուրավոր և հազարավոր պատմություններ կան, ինչպիսին Օմրանինն է»,-ասել է հայրը՝ հավելելով, որ իր որդին բախտավոր է, քանի որ մյուս երեխաները զոհվել են կամ կաթվածահար եղել, իսկ նրանց պատմությունները չեն հասել աշխարհին։