Խոշոր ավտովթար Երևանում. 6 անչափահասի հիվանդանոց են տեղափոխել


Խոշոր ավտովթար Երևանում. 6 անչափահասի հիվանդանոց են տեղափոխել
Ապրիլ 7 22:18 2021

Այսօր՝ ապրիլի 7-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Տուժել են 6 երեխա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել Ժամը 20:10-ի սահմաններում։ Toyota Camry մակնիշի  17 DM 007 համարանիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում: 

«Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել  6 անչափահաս երեխաների, որոնք օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտաօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:

 

 


loading...