«BMW E46»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա խանութի պատին և բռնկվել


«BMW E46»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա խանութի պատին և բռնկվել
Ապրիլ 7 22:05 2021

Ապրիլի 7-ին, ժամը 17։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW E46» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա խանութի պատին և բռնկվել։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։13-ին, մարել՝ 17։20-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի և սրահի հատվածները, մասամբ փլուզվել է խանութ-սրահի պատը (մոտ 3 քմ)։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

 
 


loading...