Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին (Տեսանյութ)


Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին (Տեսանյութ)
Ապրիլ 7 17:40 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը խախտել է Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

«Կարևոր հարց, որը դեռևս չի լուծվել, ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդիրն է: Հայտարարության համաձայն՝ բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող անձինք պետք է վերադարձվեն, բայց, ցավոք, մենք դեռ ունենք Ադրբեջանում պահվող մարդիկ», - ասել է Փաշինյանը:

Նա գոհունակություն է հայտնեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև տարաձայնություններ չկան այս հարցի լուծման վերաբերյալ։ 

 
 

«Կարևոր է նաև քննարկել մեր տեսակետները Ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ: Ցավոք, խնդիրը չի լուծվել, և մենք պետք է քննարկենք, թե ինչ տեսակետներ ունենք ապագայի շուրջ», - նշել է Հայաստանի վարչապետը: