«Եթե իշխանության գաք, ռևանշի կդիմե՞ք Արցախի հարցում». Պոզները՝ Քոչարյանին (տեսանյութ)


«Եթե իշխանության գաք, ռևանշի կդիմե՞ք Արցախի հարցում». Պոզները՝ Քոչարյանին (տեսանյութ)
Ապրիլ 5 23:17 2021

Ամեն ինչ կորած չէ, բանակցային գործընթացում դեռ հնարավորություն կա քննարկելու նախկին ԼՂԻՄ կազմի մեջ մտնող տարածքների հարցը: Նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում։

«Բոլոր տարածքների մասին ես հաստատապես չէի խոսի։ Ես կարծում եմ, որ դա շատ բարդ գործընթաց է՝ ինչ կարգավիճակով և այլն: Բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշակի հեռանկար կա»,- ասել է նա:

Խոսելով իշխանության գալու դեպքում ռևանշի հնարավորության մասին՝ Քոչարյանը նշել է, որ հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած սթափ մտածող մարդու մտքով չի կարող անցնել ռևանշի գաղափարը:

«Բայց շատ անարդար աշխարհը չի կարող երկար և հավերժ լինել: Այդ պատճառով իրավիճակը պետք է դիտարկել այն տեսակետից, թե որքանով ենք մենք ուզում վերջ դնել հակամարտությանը և գտնել այնպիսի լուծում, որը կլինի արդար»,- ասել է Քոչարյանը:

 
 


loading...