ԵՏՄ-ն ու Հնդկաստանը ԱԱԳ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հայտարարություն են ստորագրել


ԵՏՄ-ն ու Հնդկաստանը ԱԱԳ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հայտարարություն են ստորագրել
Հունիս 3 17:15 2017

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) եւ Հնդկաստանն ազատ առեւտրի գոտու համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հայտարարություն են ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հայտարարությունը ստորագրվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Վերոնիկա Նիկիշինայի եւ Հնդկաստանի արդյունաբերության ու առեւտրի նախարար Նիրմալա Սիթհարմանի կողմից։

«Մենք այս ճանապարհի ամենասկզբում ենք։ Սովորաբար նման բարդ բանակցություններն ընթանում են մի քանի տարի։ Այդ պատճառով մենք չգիտենք, երբ դրանք կավարտվեն։ Բայց մենք կփորձենք դա անել խելամիտ ժամկետում։ 2-3 տարին շատ հաջող արդյունք կլինի»,- ասել է Նիկիշինան։