26-ամյա Դավիթը բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ. նրան գտել են 6 ամիս անց (տեսանյութ)


26-ամյա Դավիթը բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ. նրան գտել են 6 ամիս անց (տեսանյութ)
Հունիս 3 15:49 2017

Ոստիկանության քրեական հետախոզության գլխավոր վարչության եւ Էրեբունու բաժնի ծառայողները մայիսի 26-ին, ժամը 20.05-ի սահմաններում Երեւանի Բաբաջանյան փողոցից հայտնաբերել եւ բերման են ենթարկել 26-ամյա Դավիթ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2016-ի նոյեմբերի 23-ից հետախուզվում էր խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Նրան կալանավորել են: