Ռոբի Ուիլյամսը չի կարողացել զսպել արցունքները Մանչեսթերում իր համերգի ժամանակ (լուսանկար, տեսանյութ)


Ռոբի Ուիլյամսը չի կարողացել զսպել արցունքները Մանչեսթերում իր համերգի ժամանակ (լուսանկար, տեսանյութ)
Հունիս 3 15:28 2017

Երգիչ Ռոբի Ուիլյամսը համերգ է ունեցել Մանչեսթերում, որտեղ մայիս 22-ին տեղի էր ունեցել պայթյուն: Մանչեսթերի ահաբեկչության հետևանքով զոհերի հիշատակին նվիրված «Angels» երգը երգելիս երգիչը չի կարողացել զսպել արցունքները: Այս մասին գրում է «Life.ru»-ն:

«Մենք, Մենչեսթերը ու մենք չենք վախենում»,- ասել է երգիչը համերգի ժամանակ:

Լրատվամիջոցը հայտնում է, որ համերգի վերջին երգը կատարելիս բոլորը մոռացել էին վախի մասին «ձեռք ձեռքի էին բռնած՝ աջակցելով մեկը մյուսին և միաժամանակ լացելով»:

Համերգը տեղի է ունեցել «Մանչեսթեր Արենա»-ից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: