Թվայնացումը ֆանտաստիկ էֆեկտ է տալու, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ արե´ք, մի´ տարեք 2019 թիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Եթե մենք երեք տարի ռեֆորմ ենք անում, եկեք դրա անունը ռեֆորմ չդնենք, չի լինում այդպես»,-նշել է նա:
«Տեղեկատվական համակարգը եթե լինի, մենք այդ համակարգի հիման վրա կարող ենք ընտրել թիրախները եւ ոչ թե տոտալ գնալ ստուգել, այլ թիրախային տեղը ստուգել: Հետեւաբար, ուսումնասիրելու ենք նույն բանաձեւով, ինչպես առաջ, բայց գլխանց գնալու ենք ավելի ռիսկային տեղ: Եվ ժամանակի ծախսը, եւ էֆեկտիվությունը բարձրանում է»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:










