Այսօր Երևանում Լամբադա կամրջի մոտ տեղի ունեցած մարդատար ավտոբուսի վթարի հետևանքով երևանյան տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել 8 քաղաքացիներ, որոնցից 3-ը անչափահաս են: Այդ մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Ըստ աղբյուրի` նախնական տվյալներով 3 քաղաքացի տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և 3 անչափահաս քաղաքացի՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք,որ հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է:










