Պատերազմում իրենց որդիներին կորցրած ծնողները կարող են օգտվել պետական աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով մատուցվող ծառայություններից. կառավարությունը հավանություն է տվել այս նախածին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև հավելեց, որ արդեն կան ընտանիքներ, որոնք դիմել են այս աջակցությունից օգտվելու համար:
Անդրադառնալով պատերազմում զոհվածների աճյունների նույնականացման գործընթացին, նախարարը նշեց, որ գործընթացը արագ տեմպով է ընթանում, վերջին 2-3 ամիսներին իրականացվել է 2028 նույնականացում: Նախարարի խոսքով՝ փոքրաթիվ փորձանմուշներ կան, որոնք մեկ անգամ փորձաքննության են ենթարկվել, ևս մեկ անգամ պետք է հետազոտվեն, քանի որ դեռ չեն նույնականացվել: 180 ծնող սպասում է նույնականացման:
Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, Ավանեսյանը նշեց, որ հունվար-փետրվար ամիսներին համեմատաբար կայուն շրջան էր. «Այժմ կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշների աճ է գրանցվում: Դրական թեստերի համամասնությունը բավականին մեծ է: Կորոնավիրուսի առումով կարմիր գոտում ենք, սա մտահոգիչ է»: