Սա Աբազյանի պատվի հարցն է, նա էլ թող մտածի. ԱԱԾ УПСИ-ի և ОТО-ի պետերն Աբազյանից հանձնարարություն են ստացել ամեն գնով գտնել ֆեյք Գագիկ Սողոմոնյանին


Սա Աբազյանի պատվի հարցն է, նա էլ թող մտածի. ԱԱԾ УПСИ-ի և ОТО-ի պետերն Աբազյանից հանձնարարություն են ստացել ամեն գնով գտնել ֆեյք Գագիկ Սողոմոնյանին
Մարտ 7 19:47 2021

Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանը հայտնում է, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը շաբաթվա վերջին իր մոտ է կաչել УПСИ-ի և ОТО-ի պետերին՝ հանձնարարելով ամեն գնով գտնել Գագիկ Սողոմոնյան ֆեյք օգտատիրոջը:

Աբազյանն ասել է, որ այդ ֆեյքը գտնելն իրենց համար պատվի հարց է: УПСИ-ի և ОТО-ի պետերը Աբազյանի մոտից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել՝ ասելով, որ դա  անձամբ Աբազյանի պատվի հարցն է, ինքն էլ թող մտածի՝ աշխատակիցներին հրահանգել են առանց ավելորդ ոգևորության զբաղվել այդ գործով:

Գաբրիելյանովի փոխանցմամբ՝ փետրվարի 15-ից 19-ին VPN օգտագործած քաղաքացիների ցանկում է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: