Փաշինյանին տոպրակով «նվերներ» բերած քաղաքացիները ձերբակալվեցին (տեսանյութ)


Փաշինյանին տոպրակով «նվերներ» բերած քաղաքացիները ձերբակալվեցին (տեսանյութ)
Մարտ 5 15:22 2021

Այսօր երկու քաղաքացի բողոքի ակցիա են իրականացել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք Փաշինյանին խորհրդանշական «նվերներ» էին բերել՝ Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը», Ալիևի լուսանկարը, 10 տոկոսով պայթած «Իսկանդերի»-ի և պատերազմի ժամանակ չկիրառված «ՍՈՒ-30»-ի թղթային տարբերակները:

«Մենք բերել ենք խորհրդանշական իրեր, որոնք պետք է հանձնենք կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանին: Ուսապարկում կա դիմակ, որը «հանել ենք» նրա երեսից, և դա ցույց է տալիս նրա կեղծավորությունը: Ուսապարկում կա փուչիկ, որը խորհրդանշում է իր սուտը, կախարդական փայտիկ, 2018 թվականի միասնական քարտեզ, և իր աջակից՝ Իլհամ Ալիևի լուսանկարը: Մենք ուզում ենք, որ կապիտուլյանտը թույլ տա ներս մտնենք, բայց եթե չստացվի, պայուսակը կթողնենք այստեղ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկեցին:

 
Փաշինյանին տոպրակով «նվերներ» բերած քաղաքացիները ձերբակալվեցին


loading...