Նիկոլի համար ընտրությունների անցկացման առանցքային, կարևորագույն պայմանը՝ նրա նախընտրական շրջանում իշխանության գտնվելն է. Մինասյան


Նիկոլի համար ընտրությունների անցկացման առանցքային, կարևորագույն պայմանը՝ նրա նախընտրական շրջանում իշխանության գտնվելն է. Մինասյան
Մարտ 5 00:45 2021

Եկեք ապակառուցենք* Նիկոլի ցնդաբանությունը ընտրությունների մասին։ Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

«1. Լարվեք և մտաբերեք, թե երբ է Նիկոլը խոսել արտահերթ ընտրությունների մասին։ Ճիշտ է՝ երբ ընդդիմությունն ուժեղ էր, կապիտուլյացիայի մասին հիշողությունը թարմ էր, իսկ մանդատներով ուսապարկերը թաքնվում էին ընկերների ու մտերիմների տներում։ մ։ Հետո, երբ ընդդիմադիր ակտիվությունը քնած էր, Նիկոլը որոշեց, որ ժողովուրդն այլևս ընտրություն չի ուզում։ Եվ հիմա, երբ Գլխավոր Շտաբը սատարեց ժողովրդին, հանկարծ պարզվեց, որ նույն ժողովուրդը հանկարծ, անսպասելի ու կտրուկ ընտրություններ ցանկացավ։ Ընտրությունները կապիտուլյանտի կեղծ օրակարգն է, որը դաշտ է նետվում մեկ նպատակով' ուժային դիմակայությունը քաղաքական առեւտրի վերածելու համար:

2. Նիկոլի համար ընտրությունների անցկացման առանցքային, կարևորագույն պայմանը՝ նրա նախընտրական շրջանում իշխանության գտնվելն է։ Թեզ, որը նա առաջադրում է այսպիսին է. մենք միակ իշխանությունն ենք, որը միակ ազատ ընտրություններն անցկացրեց անկախ Հայաստանի պատմության մեջ։ Բայց դրանք Նիկոլ-կիսաաստվածի ընտրություններ էին։ Այժմ Նիկոլը կիսաաստծուց վերափոխվել է բոլորի համար կապիտուլյանտի, դավաճանի եւ կնավախի: Առաջնորդը, որը խայտառակ կերպով գործի դրեց կրիմինալը, ամբողջ վարչական ռեսուրսն ու պետական ու օլիգարխիկ ֆինանսավորումը՝ հրապարակում ողորմելի պերֆորմանս կազմակերպելու համար։ 2018-ի ընտրությունները նրան պետք չէր կեղծել։ 2021-ի հնարավոր ընտրություններըը կենսականորեն անհրաժեշտ են: Հիշեք 90-ին համաժողովրդական ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանին և 1995-ին ու 1996-ին տեղի ունեցած խայտառակ ընտրությունները։

3. Ո՞ւմ հետ է նա քննարկում ընտրությունների հարցը։ Ազգային Ժողովի 2 խմբակցությունների հետ: Ինչպես այդ կուսակցությունների, այնպես էլ դրանց առաջնորդների հանդեպ հարգանքով հանդերձ՝ նրանք ժողովուրդ չեն։ Ժողովուրդը պատերազմում է սպանվել, ժողովուրդը բուժում է վիրավորներին, որոնում անհետ կորածներին եւ հույս ունի վերադարձնել գերիներին: Ժողովրդին ստում են և ուզում են բոլոր ճշմարտություններով ու անիրավություններով ստիպել՝ վերարտադրելու նիկոլական իշխանությունը։ Ժողովուրդը Նիկոլին վարչապետ է նշանակել 2018-ին եւ այժմ լիզում է նրա հասցրած վերքերը: Ամբողջ, կրկնում եմ, խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հարգանքով հանդերձ, նրանք՝ Նիկոլի տականքների հետ միասին, չեն ներկայացնում ողջ ժողովրդին եւ չեն ներկայացնում ողջ քաղաքական սպեկտրը։

Եվ այսպես, ի՞նչ եմ ուզում ասել:

Նիկոլի կողմից կազմակերպված և կառավարվող ընտրությունները՝ ազատ կամարտահայտման գաղափարի խեղաթյուրում է։

Նիկոլի կողմից նշանակված ընտրությունների օրը՝ Նիկոլի համար ժամանակ շահելու հնարավորություն է։

Ներքաղաքական թշնամակիցների հավանությանն արժանացած ընտրությունները՝ ծառայակամ կուսակցությունների ձեռքով Նիկոլի վերարտադրության լեգիտիմացումն է։

Դա կլինեն ոչ թե ընտրություններ, այլ իշխանության յուրացման մեղսակցություն։ Եվ, կարծես, բոլորն արդեն հասկանում են դա։

* Ապակառուցում (լատ. de «վերեւից ներքեւ - հակառակը» եւ constructio «կառուցում», «իմաստավորում»), ժամանակակից փիլիսոփայության եւ արվեստի հասկացություն է, որը նշանակում է պատկերացում՝ կարծրատիպերի ոչնչացման կամ նոր համատեքստում ընդգրկվելու միջոցով ընկալում»,- գրել է նա: