«Վարչապետն այսօր իր որոշմամբ ընթացք է տվել գաղափարի իրագործմանը»․ Արման Բաբաջանյան


«Վարչապետն այսօր իր որոշմամբ ընթացք է տվել գաղափարի իրագործմանը»․ Արման Բաբաջանյան
Մարտ 4 21:10 2021

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անցյալ տարեվերջին հանդես էի եկել «ԵՌԱԲԼՈՒՐ» զինվորական պանթեոնը արցախյան ազատամարտում զոհվածների և անհայտ կորածների հուշահամալիրի վերստեղծման, վերակազմակերպման գաղափարով, որտեղ այցելությունն ու հատուկ զինվորական արարողությունը արցախյան երկրորդ պատերազմից հետո բոլորովին նոր իմաստ և կարևորություն է ստացել: Գաղափարի վերջնանպատակն է Եռաբլուր պանթեոնը ևս, ի հավելումն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, դարձնել մեր երկիր այցելող օտարեկրյա պատվիրակությունների, երկրների և կազմակերպությունների ղեկավարների այցելության վայր:
Վարչապետը այսօր իր որոշմամբ ընթացք է տվել գաղափարի իրագործմանը և իր որոշմամբ ստեղծել է աշխատանքների համակարգման աշխատանքային խումբ: Առաջարկը, այս պահին մեր մտապատկերում առկա գաղափարները հանրային լայն քննարկման կներկայացնենք առաջիկայում»:



loading...