«Իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի այցը չկայանա»․ չի բացառվում, որ Արցախում պատերազմի օրերին կորոնավիրուսի իր թեստի արդյունքները կեղծվել են մոսկովյան այցի տապալման նպատակով


«Իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի այցը չկայանա»․ չի բացառվում, որ Արցախում պատերազմի օրերին կորոնավիրուսի իր թեստի արդյունքները կեղծվել են մոսկովյան այցի տապալման նպատակով
Մարտ 4 15:15 2021

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ 2020 թվականի աշնանը կորոնավիրուսի իր թեստի արդյունքները կեղծվել են, որպեսզի Ռուսաստան շրագրված այցը չկայանա, գրում է ria.ru-ն։

Քոչարյանը հիշեցրել է, որ հոկտեմբերին՝ Արցախում պատերազմի օրերին, պատրաստվում էր Մոսկվա մեկնել, որպեսզի հանդիպեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, սակայն այդ ուղևորությունը չի կայացել COVID-19-ի իր թեստի դրական պատասխանի պատճառով:

Քոչարյանը նշել է, որ տարակուսանքով է վերաբերվում այդ թեստի արդյունքներին։

«Ես կասկածներ ունեմ, որ հիվանդ չէի կորոնավիրուսով։ Իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի այդ այցը չկայանա»,- ասել է Քոչարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։