Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է կրկին պայքարել Հայաստանի առաջնորդի կարգավիճակի համար


Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է կրկին պայքարել Հայաստանի առաջնորդի կարգավիճակի համար
Մարտ 4 10:27 2021

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ պատրաստ է կրկին պայքարել Հայաստանի առաջնորդի կարգավիճակի համար, հաղորդում է РИА Новости-ն։

«Հավակնում եմ մասնակցել, հավակնում եմ հաղթանակի և հետևաբար պնդում եմ, որ այս երկրում անհրաժեշտ է ինչ-որ բան փոխել, շտկել»,- ասել է նա:

Նախկին նախագահը հավելել է, որ պաշտպանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ ընդդիմության և զինվորականների պահանջները։