Բանակն ամուր կանգնած է, բայց բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչեւ վերջ. Վազգեն Մանուկյան


Բանակն ամուր կանգնած է, բայց բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչեւ վերջ. Վազգեն Մանուկյան
Մարտ 3 21:15 2021

Մի բան կա, որ այդ փաստաթղթերից ավելի կարեւոր է. բանակի ղեկավարությունն ասաց, համենայնդեպս իմ տեղեկություններով, որ ինքը չի ենթարկվի անօրինական կարգադրության  իչ ուզում է որոշեն տարբեր ատյանները, ամենակարեւորն այն է, որ բանակը ոնց կանգնած էր, այդպես էլ մնալու է: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չէ: Իրեն միշտ խոստանում են, ասում են՝ քեզ լավ պաշտոն կտանք, ոչ մեկին ձեռք չենք տա: Իրականում բավական է մի տեղ թուլություն ցույց տաս, ջարդելու են մինչեւ վերջ, հանելու են ու ձերբակալելու են բոլոր կորպուսների հրամանատարներին: Մենք այդ ձեռագիրը տեսել ենք: Մենք հիմա ուզում ենք բանակն ազատել երկրորդ ջարդից:

Բանակից հետո հերթը հասնելու է ոստիկանությանը: Դուք հիշում եք, ոնց էին ջարդում մարդկանց, ոնց էին վազում Իշխն Սաղաթելյանի հետեւից: Հետո ոստիկանությունը եկավ կարգի: Երբ բանակը հայտարարեց իր կարծիքը, դա ազդեցություն ունեցավ ոստիկանության վրա»,-ասաց նա:



loading...