«Աստղային կյանքը ամուսնալուծությունից հետո». Ջոլին խախտել է լռությունը և խոստովանել, որ կա մեկը, ում կարոտում է (տեսանյութ)


«Աստղային կյանքը ամուսնալուծությունից հետո». Ջոլին խախտել է լռությունը և խոստովանել, որ կա մեկը, ում կարոտում է (տեսանյութ)
Հունիս 1 13:55 2017

Անջելին Ջոլին լրագրողների հետ անկեղծացել է ամուսնալուծության, երեխաների դաստիարակության, և նրա մասին, թե ում է ամենաշատը կարոտում: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:

Դերասանուհին արդեն կապ է հաստատում Բրեդ Փիթի հետ, նրանք դադարել են վիճել և սկսել են շփվել երեխաներին վերեբրող թեմաներով: Նա նույնիսկ նոր տուն է գնել, որպեսզի ավելի մոտ լինի Փիթը երեխաներին:

Ջոլին մեծացնում է 6 երեխաների և խոստովանում է, որ չափազանց բարդ է: Սակայն նա փորձում է անել ամեն ինչ երեխաների համար լավ օրինակ լինելու համար:

Ջոլին խոստովանում է, որ ավելի քան երբևէ իր մոր կարիքն ունի, ով մահացել է 56 տարեկանում քաղցկեղից: Նա ասել է՝ երբ ինչ որ բան է փորձում անել, մտածում է՝ ինչպես կվարվեր մայրը այդ իրավիճակում: