ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեխաները մեր ապագան են, և այս տողերը լավագույնս ներկայացնում են, թե որքան թանկ են երեխաները յուրաքանչյուրիս և մեր պետության համար, և որքան հոգատար ու ուշադիր պետք է լինենք մեր երեխաների դաստիարակության, անվտանգության և ձգտումների հարցում»։
Նա նշել է, որ իր գործունեության ընթացքում երեխաների խնդիրներն ու նրանց ապագային վերաբերվող ձեռնարկները միշտ եղել են իի ուշադրության կենտրոնում, և ապագայում ևս ինքը ապրելու է նույն տրամաբանությամբ։
«Ապրեք առողջ, երջանիկ և խաղաղ երկնքի տակ սիրելի փոքրիկներ, և ընդունեք իմ այս փոքրիկ անակնկալը․․․»,-գրել է նա՝ հրապարակելով լուսանկարներ ու տեսանյութ:














