Կորոնավիրուսով վարակման 273 և մահվան 6 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 273 և մահվան 6 նոր դեպք
Փետրվար 24 11:37 2021

Հայաստանում փետրվարի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 945-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3175 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Փետրվարի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 808 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3983-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 188 է, ընդհանուր առողջացածներինը՝ 162 517, փաստացի բուժվողներինը՝ 4445 (մեկ օրում ավելացել է79-ով): Մեկ օրում արվել է 2993 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 713194 թեստ: