Երթերն այսուհետ ամեն օր են լինելու . «Հրապարակ»


Երթերն այսուհետ ամեն օր են լինելու . «Հրապարակ»
Փետրվար 23 09:23 2021

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ ընդդիմությունը երթ արեց, Արաբկիրից քայլեցին մինչեւ Ֆրանսիայի հրապարակ։ Ճանապարհին մի քանի կանգառ արեցին։ ՀՔԾ-ի վրա ձվեր նետեցին՝ որպես բողոքի նշան կեղծ քրեական գործեր հարուցելու դեմ, ապա կանգ առան ՀՀ նախագահի նստավայրի եւ ԱԺ-ի մոտ։

Հիշեցին, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը կարգադրել էր բացել այդ շենքերի դարպասները, որ մարդիկ ազատ ելումուտ անեն իրենց պատկանող շենքեր։ Իսկ հիմա ոստիկանական խիտ շարքն է ուղեկցում նրանց, իշխանության պարիսպները յոթ փակի տակ են, իսկ իշխանության ներկայացուցիչը սպառնում է, որ կարող են ժողովրդի վրա կրակել։ Երթերն այսուհետ ամեն օր են լինելու։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում