Կառավարական շենքերը հանձնելու են ժողովրդին, հիմա դրանք թուրքերի ձեռքում են, մենք պետք է ազատագրենք դրանք․ քաղաքացի (տեսանյութ)


Կառավարական շենքերը հանձնելու են ժողովրդին, հիմա դրանք թուրքերի ձեռքում են, մենք պետք է ազատագրենք դրանք․ քաղաքացի (տեսանյութ)
Փետրվար 22 21:53 2021

Անդրանիկ Քոչարյանն ինչ ասում է, դա կանի, Անդրանիկ Քոչարյանն իրանից չի ասում, հրամանը տվել են վերևից, որ ժողովրդին վախեցնեն։ Այս մասին Երևանում տեղի ունեցած անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու այդ մարդկանց վրա։

Քաղաքացին ասաց, որ երկու օր առաջվա հանրահավաքը ցույց տվեց, որ այս Կառավարության հեռացման պահանջ կա։

«Իսկ Անդրանիկ Քոչարյանի նման թալանչիները, հրեշ Անդոյի նման մարդիկ, իրենք ոչ միայն ընդհանրապես այս երկրին պիտանի չեն, այլ դավաճան են։ Ոչ մեկ էլ չի ընկճվի, ուզեն թե չուզեն այդ կառավարական շենքերը հանձնելու են ժողովրդին։ Հիմա մեր կառավարական բոլոր հիմնարկները թուրքերի ձեռքն է, մենք պետք է ազատագրենք»,– ասաց նա և նշեց, որ  մարդիկ վճռական են։

«Մեր խրամատները Արցախում չեն, ՀՀ հրապարակում էին, մենք սխալվեցինք, այս թուրքի ոհմակը եկավ և տապալեց մեր երկիրը։ Քոչարյան Անդոյին մի հորդոր ունեմ՝ ավելի լավ է դու շուտ փախնես»,–ասաց նա։