Վարչապետի հրաժարականի պահանջով քայլերթ իրականացնող քաղաքացիները փակեցին Ֆրանսիայի հրապարակի մուտքերը


Վարչապետի հրաժարականի պահանջով քայլերթ իրականացնող քաղաքացիները փակեցին Ֆրանսիայի հրապարակի մուտքերը
Փետրվար 22 20:08 2021

ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով քայլերթ իրականացնող քաղաքացիներն արդեն Ֆրանսիայի հրապարակում են։ Քաղաքացիները փակեցին հրապարակ մտնող չորս մուտքերը։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ այսօրվա երթը հաջողված է, որովհետև ամբողջ ճանապարհին հարյուրավոր մարդիկ միացան երթին․ «Բոլորի հոգու խորքում նույն պահանջն է, նույն կոչն է և այն հստակ է՝ առանց Նիկոլ Հայաստան։ Ամեն օր վարչապետի աթոռը գրկածը, նրա պատգամավորները պետք է գիտակցեն՝ նրանց օրերը հաշված են, նրանք բարոյական, իրավական, քաղաքական, մարդկային այլևս որևէ իրավունք չունեն՝ ներկայացնել ՀՀ-ն, ԱՀ-ն և հայ ժողովրդին»։

Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան այգուց մեկնարկած երթը շարժվեց Կոմիտասի պողոտայով, ապա կանգ առան ՀՔԾ շենքի մոտ, որտեղ հավկիթներ նետեցինք շենքի ուղղությամբ։

Աղբյուր` Փաստինֆո