«Կրակող էիք՝ թուրքի վրա կրակեիք»․ Արման Աբովյանը՝ Անդրանիկ Քոչարյանի՝ կրակելու մասին հայտարարությանն ի պատասխան


«Կրակող էիք՝ թուրքի վրա կրակեիք»․ Արման Աբովյանը՝ Անդրանիկ Քոչարյանի՝ կրակելու մասին հայտարարությանն ի պատասխան
Փետրվար 22 20:05 2021

«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցներն Արաբկիր վարչական շրջանից երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ նախատեսված է անհնազանդության ակցիա։ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, որը ևս մասնակցում էր քայլերթին, անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «Հայրենիքի փրկության շարժման» գործողությունների մասին հայտարարությանը, որ,  «Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն՝ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։

 

«Կրակող էիք՝ այնպես անեիք, որ այս խայտառակությունը, որի մեջ բոլորիս խեղդեցիք՝ չլիներ, ո՞ւմ եք վախեցնում, մարդկանց ո՞ւմ դուք թողեցիք Շուշիի տակ, մարդկանց, որոնց թողեցիք Հադրութի անտառներում, որոնք գերի ընկան, ա՞յդ մարդկանց եք վախեցնում, թե՞ վախեցնում եք այն մարդկանց, որոնք կորցրեցին ամեն ինչ, 40.000-50.000 արցախցի առանց տուն են, իրե՞նց եք վախեցնում, թե՞ մեզ եք վախեցնում։ Ուրեմն իմացե՛ք, մեր վախը մնացել է Շուշիում, Քարվաճառում, Հադրութում։ Չե՛ք կարող մեզ վախեցնել, չի՛ ստացվի։ Դուք արդեն հեռացել եք, և դա փաստ է, հեռացել եք մարդկանց գլխի մեջ, որովհետև հերքել և դավաճանել եք ամեն ինչ, բոլոր կարգախոսները, որով եկաք և դարձաք իբր իշխանություն, չի՛ ստացվի»։

 
 

 

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» երթն այսօր մեկնարկել է Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի այգուց, ժամը 18։00-ին։



loading...