Այսօր մեր պայքարը հայրենիքի փրկության համար է, և ուրեմն բոլորս միասին մեկ բռունցք դարձած պայքարենք և փրկենք Հայաստանը, ունենանք առանց Նիկոլ Հայաստան․ Իվետա Տոնոյան


Այսօր մեր պայքարը հայրենիքի փրկության համար է, և ուրեմն բոլորս միասին մեկ բռունցք դարձած պայքարենք և փրկենք Հայաստանը,  ունենանք առանց Նիկոլ Հայաստան․ Իվետա Տոնոյան
Փետրվար 22 19:35 2021

Նոյեմբերի 9-ից անցել է արդեն երեք ամիս, և այս երեք ամիսների ընթացքում կապիտուլjացիայի փաստաթուղթը ստորագրած, վարչապետի աթոռին սոսնձված պաշտոնյան այդպես էլ չի պատասխանել մի քանի կարևոր հարցի։ Այս մասին անհնազանդության երթի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Քանի՞ զոհ ենք մենք ունեցել Արցախյան երկրորդ պատերազմում, քանի՞սն են ստացել հաշմանդամության աստիճաններ, ՀՀ տարածքից քանի՞ հազար քառակուսի մետր ենք կորցրել: Այս հարցերին պատասխանելու փոխարեն գերագույն գլխավորի կոչումը իրենով արած անձը կառավարության նիստերը անցկացնում է ժպիտով, հումորով, ծափ ու ծիծաղի տրամադրությունով, կարծես մոռացել է մեր մի քանի հազար զոհերի մասին, այն մասին, որ Արցախի 75 տոկոսը մերը չէ»,-ասաց նա։

Նա նշեց, որ այսօր մենք պետք է պատասխանենք մեկ հարցի. «Մենք ուզո՞ւմ ենք ունենալ այնպիսի իշխանություն, որը մաս-մաս վաճառում է Սյունիքը, որը աճուրդի է հանել Հայաստանը։ Այսօր մեր պայքարը հայրենիքի փրկության համար է և ուրեմն բոլորս միասին մեկ բռունցք դարձած պայքարենք և փրկենք Հայաստանը,  ունենանք առանց Նիկոլ Հայաստան»,–ասաց նա: