«Շենք գրավելն ամենահեշտ գործն է, քանի՞ հատ է պետք՝ գնանք գրավենք»․ Իշխան Սաղաթելյան


«Շենք գրավելն ամենահեշտ գործն է, քանի՞ հատ է պետք՝ գնանք գրավենք»․ Իշխան Սաղաթելյան
Փետրվար 21 20:40 2021

«Ակնհայտ էր, որ վերջին տարիների համեմատ այս հանրահավաքը նման մարդաքանակով վաղուց չէր եղել և զուգահեռները 88-ի շարժման հետ տեղին էին և եղանակային նման պայմաններում, այս իրավիճակում մեր ժողովուրդը շատ հստակ փաստեց և ապացուցեց, ու խորը ապտակ հասցրեց այս իշխանություններին և բոլոր նրանց ովքեր ասում են, թե շարժումը մարել է, իսկ ժողովուրդը՝ համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ»։

ArmDay.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն, անդրադառնալով երեկ՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանահավաքին։

Հարցին, թե հասարակության մեծ մասը կտրուկ գործողությունների կողմնակից է, նշելով, որ հանրահավաքներն ու երթերը չեն նպաստում, որ գործող իշխանությունը հեռանա, արդյո՞ք հետագա գործողություններում փոփոխություններ նախատեսվա՞ծ են, թե՞ ոչ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Երբ, որ հարցնում են կտրուկ գործողություններ, օրինակ դա ասելով ի՞նչ նկատի ունեն։ Եթե նկատի ունեն, որ գնանք շենք գրավենք, դա ամենահեշտ գործն է, քանի՞ հատ է պետք, կարող ենք գրավել, բայց արդյո՞ք այդ շենք գրավելը իշխանությունից հեռացնել է նշանակում։ Այս իմաստով մենք ծանոթ ենք մեր քաղաքացիների անընդհատ հնչող կոչերին, որ պետք է այսօր հարցը վերջացնենք, որ պետք է այսօր սրանց հեռացնենք։ Ամբողջությամբ կիսում և հասկանում ենք իրենց զայրույթն ու պահանջը, բայց մենք բանաձևը տվել ենք, որ այս համաժողովրդական պահանջը պետք է դարձնենք համաժողովրդական պահանջ»։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ համաժողովրդական շարժումը, որը վերածվում է համաժողովրդական պահանջի ստիպելու է այս իշխանություններին հեռանալ։ «Այս ամենը կբերի նրան, որ իրենք այլեւս չեն կարողանա այդ աթոռներից կառչած մնալ, լավագույն դեպքում կարող են այդ աթոռները վերցնել, տանել իրենց տները, իսկ որոշները՝ ուղիղ բանտ»,- ասաց ՀՅԴ ԳՄ անդամը։

Նա ասաց, որ վաղվանից անհնազանդության ակցիաներ են լինելու, որոնք տարբեր բնույթի են։ «Սկսած մեծ ակցիաներից, վերջացրած՝ փոքր, հետևողական, ծրագրավորված, համառ քայլերի արդյունքում այս իշխանությունը հասկանալու է, որ իրենց հեռանալը անխուսափելի է, քանի որ ողջ ժողովուրդն է այս պահանջը դնում, իհարկե չհաշված իրենց սատարող և իրենցից կախվածության մեջ գտնվող մի փոքր խմբակին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանից հետաքրքրվեցինք, թե հանրահավաքից առաջ հայտարարել էիք, որ հանրահավաքն ավարտվելու է հետաքրքիր վերջաբանով, ո՞րն էր դա, եղավ, թե՞ չէ։ Ի պատասխան ՀՅԴ ԳՄ անդամը նշեց, որ անակնկալ վերջաբանն այն էր, որ հանրահավաքից հետո մասնակիցները բաժանվեցին չորս տարբեր խմբերի և միաժամանակ անհնազանդության ակցիաներ իրականացրեցին փոքր Կենտրոնում։

Փայլակ Ֆահրադյան