ԱՄՆ-ում հաղորդավարուհին մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հաջորդ օրը


ԱՄՆ-ում հաղորդավարուհին մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հաջորդ օրը
Փետրվար 18 21:43 2021

Ամերիկացի հեռուստահաղորդավար Կարեն Հադսոն-Սամուելսը (Karen Hudson-Samuels) մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հաջորդ օրը: CBS Detroit-ի փոխանցմամբ ՝ 68-ամյա լրագրողը մահացել է Դեթրոյթի իր տանը:

Հադսոն-Սամուելսին ամուսինը գտել է մահացած փետրվարի 16-ի երեկոյան: Չնայած փորձագետները չեն կարող նշել մահվան ճշգրիտ պատճառը, միջադեպի հանգամանքները պարզելու համար պաթոլոգը դիահերձում կկատարի:

«Մենք կասկածում ենք, որ դա կարող էր լինել ուղղակի ինսուլտ, բայց պատվաստանյութի սովորական կողմնակի ազդեցությունները կարող էին այն քողարկել: Հուսով եմ ՝ դիահերձումից հետո շուտով ամեն ինչ կպարզենք», – ասել է ամուսինը:

Իր կարիերայի ընթացքում Միչիգանի տեղական WGPR-TV հեռուստաալիքում Հադսոն-Սամուելսը աշխատել է որպես հաղորդավար, պրոդյուսեր և նորությունների ղեկավար: Նա նաև ստեղծել է հատուկ թանգարան` նվիրված տարածաշրջանում լրատվական հեռուստատեսության զարգացմանը: