Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Спутник V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը, լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ միայն Pfizer-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն: