ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է. ուղիղ միացում


ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է. ուղիղ միացում
Մայիս 31 11:09 2017

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 31-ին, շարունակում է արտահերթ նիստը:

Այսօրվա նիստում քննարկվելու է Կառավարության առաջարկած նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցերը:

Նշենք, որ օրինագծերից մեկը վերաբերում է Կառավարության կառուցվածքում փոփոխություններ անելուն, որի համաձայն, այսուհետ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար քաղաքական պաշտոնը փոխարինվելու է Կառավարության աշխատակազմի ղեկավար հայեցողական պաշտոնով: Ինչպես նաեւ Կառավարությունն առաջարկում է բարձրացնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը:

Արտահերթ նիստում քննարկվող մյուս հետաքրքիր օրինագիծը վերաբերում է դատախազներին ու քննիչներին երկրին ծառայած տարիների համար կենսաթոշակը բարձրացնելուն: Նշենք, որ նախկինում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող դատախազներն ու քննիչները ստիպված թոշակի էին անցնում, քանի որ մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը հեռացողները ստանալու էին բավականին բարձր կենսաթոշակ:

Այժմ առաջարկվում է այդ իրավունքն անժամկետ դարձնել բոլոր նրանց համար, որոնք ծնվել են մինչեւ 1974 թվականը (տարիքով ավելի կրտսերները մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին)։