Հայաստանում փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 136 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169391 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 687715 վերջին մեկ օրում` 3075 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4101 պացիենտ. մեկ օրում նվազել է 110-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 161348 անձ` վերջին մեկ օրում 243 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 3150 է: