Կրետե կղզու Հերակլիոնի համալսարանական հիվանդանոցում մահացել է 85-ամյա տղամարդը COVID-19-ի դեմ պատվաստումից ութ րոպե անց, հաղորդում է ERT հանրային հեռուստատեսությունը:
Տարեց մարդը պատվաստումից հետո նստած է եղել ընդունարանում և հանկարծ ընկել է: Բժիշկները անմիջապես վազել են երկրորդ հարկ և օգնել, բայց մինչև նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, նա մահացել է, հաղորդում է հեռուստաալիքը:
Նախնական գնահատականներով՝ նրա մահը վրա է հասել այլ պատճառներով, որոնք կապված չեն պատվաստումների, ինչպես նաև ալերգիկ անաֆիլակտիկ շոկի հետ:
Բժիշկները կարծում են, որ նա հանկարծամահ է եղել, և դա համընկել է պատվաստումների հետ՝ նշելով, որ գիտական տեսանկյունից որևէ պատվաստումից հետո մահվան դեպք չի նկատվել, հաղորդում է TV-ն:
Մահվան ճշգրիտ պատճառները պարզելու համար բժիշկները պահանջել են շտապ դատաբժշկական փորձաքննություն: