Ֆինլանդիայում ծրագրում են կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ անձնագիր ներդնել


Ֆինլանդիայում ծրագրում են կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ անձնագիր ներդնել
Փետրվար 7 17:30 2021

Ֆինլանդիան նախատեսում է ներդնել պատվաստման անձնագիր, որը կհաստատի կորոնավիրուսի դեմ պատվաստումների ստացումը: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը` հղում տալով Yle.fi կայքին:

Kanta.fi/omakanta պորտալում, որտեղ մուտքագրվում են օգտվողների բոլոր բժշկական տվյալները, կստեղծվի տեխնիկական հնարավորություն ՝ պատվաստումների վերաբերյալ քաղվածք ստանալու համար: IS հրատարակությունը պարզաբանում է. հնարավոր կլինի ներկայացնել ինչպես վկայագրի տպագիր տարբերակը, այնպես էլ շտրիխ կամ QR կոդերը, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր է ցույց տալ սմարթֆոնով:

Պատվաստման անձնագրի ներդրման համար անհրաժեշտ է Ֆինլանդիայի Պետական խորհրդի հատուկ հրամանագիրը: Ներկայումս այն նախապատրաստվում է սոցիալական հարցերի և առողջապահության նախարարության կողմից: