Մոսկվայում փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի (լուսանկարներ, տեսանյութեր)


Մոսկվայում փոթորկի զոհերի թիվը հասել է 16-ի (լուսանկարներ, տեսանյութեր)
Մայիս 30 12:29 2017

Մոսկվայում փոթորկի հետեւանքով 11 մարդ է մահացել։ Այս մասին լրագրողերի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։ Մերձմոսկվայում հինգ մարդ է զոհվել, հայտարարել է շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Մերձմոսկվայում 34 մարդ է տուժել, իսկ մայրաքաղաքում տուժածների թիվը հստակեցվում է։

Երկուշաբթի Մոսկվայում փոթորիկ էր բարձրացել՝ հորդառատ անձրեւների եւ ամպրոպի ուղեկցությամբ։ Քամու արագությունը վայրկյանում հասել է 28-30 մետրի։