«Շերեմետևո» օդանավակայանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ընթացակարգ է սկսվել


«Շերեմետևո» օդանավակայանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ընթացակարգ է սկսվել
Փետրվար 2 22:15 2021

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում սկսվել է անձնակազմի և ուղևորների պատվաստման գործընթացը կորոնավիրուսի դեմ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը, կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում անվճար պատվաստում են իրականացնում ուղևորների, հաճախորդների և անձնակազմի շրջանում:

«Քովիդ-19»-ի դեմ պատվաստում կարող են անել «Շերեմետևոյի» ուղևորներն ու հյուրերը, որոնք ՌԴ քաղաքացի են հանդիսանում, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների և ընկերությունների աշխատակիցները:

Պատվաստումն իրականացվելու է «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Օդանավակայանից հայտնում են, որ ունեն անհրաժեշտ պետական արտոնագրերը:

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 3,8 մլն-ը, մահացածներինը՝ 74 000-ը: