Նոր թռիչքներ՝ նոր կանոններով․ այսօրվանից մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19»-ի մեկամսյա ծրագիրը


Նոր թռիչքներ՝ նոր կանոններով․ այսօրվանից մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19»-ի մեկամսյա ծրագիրը
Փետրվար 1 19:12 2021

Այսօրվանից մեկ ամսով մեկնարկել է պիլոտային ծրագիր, համաձայն որի՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։ Այդ նպատակով գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որը քաղաքացուն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով և սահմանահատման ժամանակ ներկայացնել այն։

Ըստ պիլոտային ծրագրի՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ տարածք փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ն է թույլատրվում։ Այսօր այս ծրագրով թռիչքների առաջին օրն էր՝ իր նոր կանոններով ու նոր պահանջներով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։